Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ինչու էր այս օրերին լռում Սերժ Սարգսյանը

Ինչու էր այս օրերին լռում Սերժ Սարգսյանը
21.12.2014 | 13:07

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով վերջին օրերի սոցիալական-ֆինանսական ցնցումներից, ասել է. «Երեկոյան ժամը 9-ին հանրապետության նախագահը իրավասու բոլոր կառույցների ղեկավարների հետ խորհրդակցություն ունեցավ: Եթե ձեզ թվում է, երբ գներն իջան, սպեկուլյացիան վերացավ, էդ օդից եղավ, կամ մեր ընդդիմադիր գործընկերներն արեցին, չարաչար սխալվում եք: Այդ ամենի հետևում նախագահ Սերժ Սարգսյանի հետևողական գործունեությունն էր»: Նա պատասխանել էր լրագրողների հարցին՝ թե ինչու է այս օրերին լռում Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ